Բաղադրիչներ
2 ձու
0,5 թ/գ աղ
0,5 թ/գ շաքարավազ
0,5 թ/գ սխտորի փոշի
300 մլ կաթ
120 գ ալյուր
300 գ կարտոֆիլ
սամիթ
2 ճ/գ ձեթ
միջուկի համար`
4-5 խաշած ձու
1 գլուխ սոխ
1 գազար
2 ճ/գ ձեթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել աղ, շաքարավազ, սխտորի փոշի, խառնել, ավելացնել կաթ, ալյուր և լավ խառնել
Ավելացնել քերած կարտոֆիլ, մանրացրած սամիթ, լավ խառնել, ավելացնել ձեթ, լավ խառնել և նրբաբլիթների պես տապակել
միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է 1 րոպե տապակել կիսալուսնաձև կտրատած սոխ ` ավելացնելով մի պտղունց աղ: Ավելացնել քերած գազար, թողնել 3 րոպե և վերցնել կրակից
Խաշած ձվերը ճզմել, ավելացնել տապակած բանջարեղենը, աղ, սև պղպեղ
Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ 1-1,5 ճ/գ խճողակ դնել և փաթաթել
Տապակել 2 կողմից և մատուցել )))
Բարի ախորժակ