Տարբերվող, շատ համեղ ուտեստ, որը կարելի է մատուցել և՛ տոն օրերին, և՛ ամենօրյա ընթրիքին

Բաղադրիչներ

500 գ հավի կրծքամիս

50 մլ ձեթ

աղ

սև և կարմիր պղպեղներ

1 գլուխ կարմիր սոխ

1 հատ գազար

½ կարմիր պղպեղ

½  կանաչ պղպեղ

2 ատամիկ սխտոր

600 գ խաշած կարտոֆիլ

30 գ կարագ

20 գ ալյուր

Սոուսի համար`

20 գ կարագ

10 գ ալյուր

350 մլ կաթ

աղ

սև պղպեղ

200 գ պանիր

Կաղապարի չափը- 22*26 սմ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը երկարությամբ կտրատել և տապակել` ավելացնելով աղ, սև և կարմիր պղպեղներ

Ավելացնել քերած գազար, կիսալուսնաձև կտրատած սոխ, կանաչ և կարմիր պղպեղներ, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե

Ավելացնել մանրացրած սխտոր և վերցնել կրակից

Լցնել հրակայուն տարայի մեջ, ավելացնել 100 գ քերած պանիր

Կարտոֆիլին ավելացնել կարագ, աղ, սև պղպեղ և ճզմել։ Ավելացնել ալյուր և լավ խառնել

Ձեռքերին ձեթ քսել, կարտոֆիլից գնդիկներ ձևել և շարել կաղապարի մեջ

Սոուսի համար անհրաժեշտ է թավայի մեջ կարագ, ալյուր լցնել դնել կրակին` անընդհատ խառնելով ավելացնել կաթ, աղ, սև պղպեղ և խառնել այնքան, որ եռա

Ավելացնել ուտեստիին, ավելացնել 100 գ քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում