Բաղադրիչներ
6 ձու
250 մլ սերուցք
4 ցողուն կանաչ պղպեղ
մաղադանոս
250 գ բեկոն
350 գ պանիր
լոլիկ
աղ
սև պղպեղ
կաղապարի չափը` 36*28 սմ
Պատրաստման եղանակը
6 ձվին ավելացնել սերուցք, աղ, սև պղպեղ և լավ խառնել կամ մի քիչ հարել

Ավելացնել մանրացրած կանաչ սոխ և մաղադանոս, 150 գ քերած պանիր, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ (նախապես յուղաթուղթ փռել և մի քիչ ձեթ քսել), հավասարապես տարածել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Շրջել հակառակ կաղմի վրա: Բեկոնը 1-2 րոպե 2 կողմից տապակել և շարել ձվածեղի վրա

Ավելացնել 150 գ ցանկացած տեսակի պանիր, լոլիկ

Փաթաթել ռուլետի պես, 100 գ քերած պանիր ավելացնել և ևս 10 րոպե դնել ջեռոցում

Զարդարեք մանրացրած կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ