Բաղադրիչներ
700 գ տավարի փափկամիս
500 գ կարտոֆիլ
200 գ գազար
200 գ մարինացված ոլոռ
300 մլ աղացած լոլիկ կամ տոմատի մածուկ
120 գ սոխ
1 ցողուն նեխուր
2 ճ/գ սոյաի սոուս
2 ճ/գ եգիպտացորենի օսլա
1 ատամիկ սխտոր
850 մլ ջուր
մաղադանոս
1 թ/գ շաքարավազ
½ սև պղպեղ
2 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Տավարի միսը, կարտոֆիլը խորանարդաձև կտրատել լցնել թավայի մեջ, ավելացնել կտրտած սխտոր, սոխ, նեխուր, գազարը կտրատել համեմատաբեր մեծ կտորներով
Ավելացնել աղացած լոլիկը, թթու-քաղցր (Worcestershire) սոուս, սև պղպեղ, աղ, շաքարավազ, 800 մլ ջուր
Լավ խառնել, դնել ուժեղ կրակին, թողնել եռա, այնուհետև կրակը թուլացնել, թողնել 3 ժամ
Ամենավերջում ավելացնել մարինացված ոլոռ, եգիպտացորենի օսլա (բացել 50 մլ ջրով), խառնել, 10 րոպե թողնել թույլ կրակի վրա
Կարող եք զարդարել մաղադանոսով և մատուցել)))
Բարի ախորժակ