Բաղադրիչներ
300 գ հավի սիրտ
300 գ հավի լյարդ
300 գ հավի փորոտիք
800 գ սոխ
1 գլուխ սխտոր
150 մլ սպիտակ գինի
300 մլ արգանակ կամ ջուր
աղ
1 թ/գ համեմի աղացած սերմ
½ թ/գ սխտորի փոշի
½ թ/գ կարմիր քաղցր պղպեղ
½ թ/գ խմելի-սունելի
½ թ/գ պղպեղների խառնուրդ
համեմ
նռան հատիկներ
կծու պղպեղ` ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Մսի տեսականին 4-5 րոպե տապակել, ավելացնել սպիտակ գինի, արգանակ կամ եռման ջուր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 35-40 րոպե
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի, խմելի-սունելի, պղպեղների խառնուրդ և թողնել ևս 1 րոպե
Ավելացնել մանրացրած սխտոր, կծու պղպեղ, տապակած սոխը, աղ` ըստ անհրաժեշտության, խառնել, թողնել 5 րոպե, ապա ծածկել կափարիչն ու թողնել ևս 10 րոպե
Ավելացնել մանրացրած համեմ, նռան հատիկներ, անջատել կրակը, թողնել 5 րոպե և մատուցել )))
Բարի ախորժակ