Եգիպտացորենով և ձվով աղցան
Բաղադրիչներ
1 հատ կանաչ խնձոր
3 հատ ձու
4 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն
150 գ կորեական ձևով պատրաստված գազար
1 ճաշի գդալ մայոնեզ
50 գ պանիր
1 հատ սոխ
աղ
Պատրաստման եղանակը
Խաշած ձուն խորանարդներով կտրատել:
Սոխը կիսալուսնաձև մանրացնել:
Պանիրը անցկացնել քերիչով:
Ավելացնել գազարը և եգպտացորենը:
Խնձորի կեղևը մաքրել, և մանր կտրատել: Ավելացնել մայոնեզը, լավ խառնել, այնուհետև ավելացնել աղցանին:
Ավելացնել աղ՝ ըստ ճաշակի, լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: