Բաղադրիչներ
500 գ աղացած միս
1 գլուխ սոխ
3 դդմիկ
2 կարտոֆիլ
4 ձու
150 գ ալյուր
150 գ պանիր սուլուգունի
պաքսիմատ
մաղադանոս, սամիթ
աղ
սև և կարմիր պղպեղներ
պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել, 3 րոպե տապակել, ավելացնել աղացած միս, թողնել 3-4 րոպե, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ծածկել կափարիչն ու թողնել 7 րոպե
Կարտոֆիլն ու դդմիկն անցկացնել քերիչով, ճզմելով հեռացնել ավելորդ հեղուկը, ավելացնել 4 ձու, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ավելացնել ալյուր, լավ խառնել, մի մասը լցնել թավայի մեջ, ավելացնել տապակած միսը
Ավելացնել քերած պանիր, մանրացրած մաղադանոս, սամիթ
Ավելացնել դդմիկի մնացած մասը, պաքսիմատ ցողել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ