Բաղադրիչներ
2 ձու
120 գ շաքարավազ
250 մլ կաթ
6 գ խմորիչ
100 գ կարագ
600 գ ալյուր
½ թ/գ աղ
կիտրոնի կեղևի քերուկ` ըստ ցանկության
8 գ վանիլային շաքարավազ
Խնձորի միջուկի համար`
7 հատ խնձոր
4 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ կարագ
դարչին
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ լցնել խմորիչը, 1ճ/գ շաքարավազ, խառնել, ավելացնել տաք կաթի մի մասը, լավ խառնել, ավելացնել 4 ճ/գ ալյուր: Պետք է ստացվի խիտ զանգված
Ծածկել պոլիէթիլենով և 30 րոպե թողնել տաք տեղ
Առանձին տարայի մեջ լցնել մնացած շաքարավազը, վանիլային շաքարավազը, աղը, ձուն և լավ խառնել
Ստացված զանգվածը, կաթի մնացած մասը, հալեցրած կարագը, մի փոքր քերած լիմոնի կեղևը (ցանկության դեպքում) ավելացնել խմորին և լավ խառնել
Քիչ-քիչ ավելացնել ալյուրը և խմոր հունցել (լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մի փոքր շատ հունցել)
Խմորը տեղափոխել ձեթով պատված տարայի մեջ, ծածկել պոլիէթիլենով, թողնել 2,5-3 ժամ, որի ընթացքում անհրաժեշտ է 2 անգամ բացել, նստեցնել և նորից ծածկել
Այդ ընթացքում կարելի է պատրաստել խնձորի միջուկը, որի համար անհրաժեշտ է խնձորները մաքրել կեղևից, մանր կտրատել
Թավայի մեջ կարագ դնել, ավելացնել շաքարավազ, խառնել, ավելացնել կտրատած խնձորները, թողնել ուժեղ կրակին և անընդհատ խառնել
Այնուհետև լցնել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա, թողնել հովանա և ավելացնել դարչինի փոշի
Խմորը բաժանաել մասերի (յուրաքանչյուրը մոտ 50 գ) և գնդիկներ անել
Յգուրաքանչյուր գնդիկը բացել, 1 ճ/գ խնձորի միջուկ լցնել և փակել
Ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ փռել, շարել բլիթները, ծածկել սննդային պոլիէթիլենով, թողնել 40 րոպե
Բլիթները պատել ձվի դեղնուցով, դնել 180°C տաքացրած ջեռոցում և թխել 30-35 րոպե
Շտապեք համտեսել )))
Բարի ախորժակ