Սուֆլե «Թռչնի կաթ». հիանալի աղանդեր, որը պետք է փորձի յուրաքանչյուրը

Սուֆլե «Թռչնի կաթ»
Այս հիանալի, թեթև սուֆլեն ուղղակի հալչում է բերանում:

Բաղադրիչներ

Սուֆլե

  • 230 գր շաքարավազ
  • 240 մլ կաթ
  • 450 գր սերուցք (33-35%)
  • 450 գր թթվասեր (20%)
  • 14 գր ժելատին (արագ լուծվող)
  • 1 թեյի գդալ վանիլինային շաքար կամ վանիլային էքստրակտ

Շակոլադային ջնարակ

  • 65 գր շաքարավազ
  • 200 մլ ջուր
  • 5 ճաշի գդալ կաթ
  • 35 գր կակաո
  • 7 գր ժելատին

Լրացուցիչ

  • ելակ կամ այլ հատապտուղ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

Սուֆլե

1 Կաթին խառնել վանիլինը և ժելատինը, դնել կրակին մինչև ժելատինի լուծվելը: (չեռացնել, չպետք է բարձր լինի մոտ 60°C ջերմաստիճանից): Հանել կրակի վրայից, թողնել, որ սառչի:
2 Սերուցքը հարել, մինչև որ փրփրի:
3 Մեկ այլ տարայի մեջ լցնել թթվասերը և շաքարավազը, խառնել մինչև շաքարի լուծվելը և ավելացնել սերուցքին:
4 Հարել ցածր արագությամբ՝ աստիճանաբար ավելացնելով կաթով խառնուրդը:
5 Ձևամանի մեջ բուսական յուղ քսել, լցնել խառնուրդը, փակել սննդային տոպրակով և դնել սաառնարանում մոտ 3–4 ժամ:

Շոկոլադային ջնարակ

1 Թավայի մեջ լցնել ջուրը, շաքարավազը և կակաոն, խառնել, մինչև դառնա համասեռ զանգված: Դնել կրակին և, անընդհատ խառնելով եփել, մինչև եռալը: Թողնել, որ մի փոքր սառչի:
2 Կաթը և ժելատինը խառնել, եփել մինչև ժելատինի լուծվելը:
3 Ավելացնել կակաոյով զանգվածին և խառնել, մինչև որ դառնա համասեռ զանգված:
4 Սպասել, որ ջնարակը դառնա սենյակային ջերմաստիճանի, լցնել սուֆլեի վրա, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում մինչև ջնարակի լրիվ սառչելը:
5 Մատուցելիս կարելի է ձևավորել հատապտուղներով:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.