Խնձորով և ընկույզով թխվածք

Թեթև և անուշաբույր թխվածք՝ ամռանը վայելելու համար:
Բաղադրիչներ
- 4 հատ ձու
- 200 գ շաքարավազ
- աղ
- 200 գ կարագ
- 300 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 200 գ ընկույզ
- 1-2 հատ խնձոր
Պատրաստման եղանակը
- Ձուն շաքարավազի և մի փոքր աղի հետ հարիչով հարել:

- Կարագը հալեցնել, և ավելացնել ձվին:

- Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, և ավելացնել ձվին:

- Լավ խառնելուց հետո ավելացնել ընկույզը, և լցնել ձևամանի մեջ:

- Խնձորի կեղևը մաքրել, բարակ շերտերով կտրատել, և շարել թխվածքի վրա:

- Թխել 180°C ջեռոցում 35-40 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
