Բաղադրիչներ
6-7 միջին մեծության կարտոֆիլ
400 գ հավի աղացած միս
1 գլուխ սոխ
3 ճ/գ ձեթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը բարակ և շրջանաձև կտրատել, ավելացնել աղ, ձեթ, լավ խառնել և թողնել մի կողմ

Մսին ավելացնել 1 քերած կարտոֆիլ, մանրացրած սոխ, աղ, սև պղպեղ, լավ խառնել և գնդիկներ ձևել

Կարտոֆիլի 6 կտոր կիսով չափ իրար վրա դնել, փաթաթել, մի քանի կտոր ավելացնել անկյուններից` այսպիսով ստանալով վարդի տեսք

Դնել յուրաքանչյուր մսագնդի վրա, կողքից ավելացնել ևս մի քանի կտոր կարտոֆիլ, որպեսզի վարդն ավելի գեղեցիկ ստացվի և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ