Սոխով հաց: Էլ ի՞նչը կարող է տնական հացից ավելի համեղ լինել

Բաղադրությունը

  • 400 գ  ալյուր,
  • 11 գ խմորիչ,
  • 1 ճաշի գդալ թթվասեր.
  • 200 մլ կաթ,
  • 1 ճաշի գդալ շաքարավազ,
  • 1 թեյի գդալ աղ,
  • 50 գ ձեթ,
  • 300 գ սոխ:

Պատրաստման եղանակը

Սոխը մաքրել ու մանր կտրատել:

Թավայի մեջ ձեթ լցնել և սոխը տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա:

100 գ տաք կաթը լցնել խոր ամանի մեջ, ավելացնել շաքարավազ, խմորիչ, խառնել և մոտ 20 րոպե որևէ տաք վայրում թողնել:

Ալյուրը մաղել, ավելացնել աղ ու խառնել:

Խմորիչով պատրաստված զանգվածն ավելացնել ալյուրի մեջ, այնուհետև ավելացնել մնացած կաթը, սենյակային ջերմաստիճանի թթվասերը և խառնել:

Տապակած սոխը թողնել, որ հովանա, իսկ հետո լցնել խմորի մեջ ու խառնել:

Խմոր հունցել: Խմորից մի մեծ գունդ պատրաստել, սսնդային տոպրակով ծածկել և 1 ժամ թողնել, որևէ տաք վայրում, որ հասունանա:

Հասունանալուց հետո ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, և խմորի գունդը դնել վրան:

Գնդի մակերեսին շատ թույլ ալյուր քսել, և դանակով մի քանի կտրվածք տալ:

Ջեռոցի ամանի մեջ դնելուց հետո խմորը ծածկել սրբիչով, այդպես թողնել 30 րոպե և նոր թխել:

Թխել 35-40 րոպե 180 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում