Սմբուկի պատրաստման այս բաղադրատոմսը ձեր ընտանիքը շա՜տ կսիրի: Սմբուկը ջեռոցում

Բաղադրիչներ

2 սմբուկ

1 ճ/գ ալյուր

1/2  թ/գ աղ

1/3 թ/գ սև պղպեղ

1  ճ/գ ձիթայուղ

300 գ յոգուրտ

1 թ/գ հատիկավոր մանանեխ

3 ատամիկ սխտոր

սամիթ

Պատրաստման եղանակը

Սմբուկները խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, ալյուր, սև պղպեղ, ձիթայուղ, լավ խառնել: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Յոգուրտին ավելացնել մանանեխ, սամիթ, սխտոր, լավ խառնել

Լցնել սմբուկների վրա, լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում