Սմբուկի լցոնած օղակներ, որոնք ավելի համեղ կդարձնեն Ձեր ընթրիքը

Սմբուկի լցոնած օղակներ
Այս նախուտեստը ամբողջական է դարձնում ցանկացած սեղան: Կարող եք պատրաստել Ձեր նախընտրած մսով կամ երշիկով:

Բաղադրիչներ

  • 2 հատ սմբուկ
  • 200 գր հավի փափկամիս
  • 120 գր պանիր մոցարելլա
  • 2 հատ ձու
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 2 ճաշի գդալ ալյուր
  • կանաչ սոխ
  • բուսական յուղ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Սմբուկները կտրատել շրջանաձև (մոտ 2–2.5 սմ հաստությամբ), դանակի օգնությամբ հանել միջուկը:
2 Մանր կտրատել սմբուկի միջուկը, պղպեղը և կանաչ սոխը: Միսը եփել և կտրատել, քերիչով անցկացնել պանիրը:
3 Ամբողջը լցնել տարայի մեջ, ավելացնել ձուն և ալյուրը, համեմել աղով և պղպեղով:
4 Թավայի մեջ բուսական յուղ լցնել, սպասել, որ տաքանա, շարել սմբուկի օղակները և տապակել երկու կողմից 3–4 րոպե:
5 Օղակների մեջ լցնել բանջարեղենային միջուկը և տապակել երկու կողմից ցածր կրակի վրա (փակ կափարիչով):
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.