Սմբուկի լցոնած օղակներ
Այս նախուտեստը ամբողջական է դարձնում ցանկացած սեղան: Կարող եք պատրաստել Ձեր նախընտրած մսով կամ երշիկով:
Բաղադրիչներ
- 2 հատ սմբուկ
- 200 գր հավի փափկամիս
- 120 գր պանիր մոցարելլա
- 2 հատ ձու
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 2 ճաշի գդալ ալյուր
- կանաչ սոխ
- բուսական յուղ
- աղ
- աղացած սև պղպեղ
- կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Սմբուկները կտրատել շրջանաձև (մոտ 2–2.5 սմ հաստությամբ), դանակի օգնությամբ հանել միջուկը:
2 Մանր կտրատել սմբուկի միջուկը, պղպեղը և կանաչ սոխը: Միսը եփել և կտրատել, քերիչով անցկացնել պանիրը:
3 Ամբողջը լցնել տարայի մեջ, ավելացնել ձուն և ալյուրը, համեմել աղով և պղպեղով:
4 Թավայի մեջ բուսական յուղ լցնել, սպասել, որ տաքանա, շարել սմբուկի օղակները և տապակել երկու կողմից 3–4 րոպե:
5 Օղակների մեջ լցնել բանջարեղենային միջուկը և տապակել երկու կողմից ցածր կրակի վրա (փակ կափարիչով):
Բարի ախորժակ