Սիրու՞մ եք սուշի` պատրաստեք այն տանը ձեր և ձեր սիրելիների համար

Բաղադրիչներ

8 հատ ծովախեցգետնի ձողիկներ

2 հատ թարմ վարունգ

5 հատ Նորի

սերուցային պանիր

3 բաժակ ջուր

2 բաժակ բրինձ

4 ճ/գ խնձորի քացախ + 4 ճ/գ ջուր

2 ճ/գ շաքարավազ

1 ճ/գ աղ

Պատրաստման եղանակը

Բրինձը լավ լվանալ, ավելացնել 3 բաժակ ջուր, դնել գազօջախին, թողնել եռա, այնուհետև փակել կափարիչն ու թողնել ևս 15 րոպե, որից հետո անջատել՝ ևս 15 րոպե թողնել

ծովախեցգետնի ձողիկները և վարունգը երկար, բարակ շերտով կտրատել

Առանձին կաթսայի մեջ 4 ճ/գ քացախ և ջուր, 2 ճ/գ շաքարավազ, 1 ճ/գ աղ լցնել, եփել մինչև բաղադրիչները լուծվեն (չեռացնել)

Ստացված սոուսը լցնել բրնձի վրա

Նորին դնել (փայլուն կողմը դեպի վար), բրինձը հավասարաչափ տարածել` 0,5 սմ հաստությամբ, իսկ եզրերը թողնել բաց, և ջուր քսել

Ավելացնել սերուցքային պանիրը` կենտրոնից մի փոքր ներքև և վրան շարել կտրատած վարունգն ու ծովախեցգետնի ձողիկները

Հավասարաչափ և ամուր փաթաթել: Դա ավելի հարմար է անել ծղոտե գորգի միջոցով, բայց կարելի է փոխարինել սննդային թղթով

Հեշտ կտրելու համար` դանակը թրջել, սուշին բաժանել 8 հավասար մասերի

Կարող եք մատուցել սոյայի սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում