Բաղադրիչներ
1 հատ վարունգ
1 հատ լոլիկ
1 հատ կարմիր պղպեղ
350 գ տավարի խաշած միս
1 տուփ մարինացված եգիպտացորեն
130 գ մայոնեզ
3 հատ խաշած ձու
աղ
սև և կարմիր պղպեղներ
համեմ
սամիթ
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Վարունգը միջին մեծությամբ կտրատել

Պղպեղը կտրատել երկարությամբ

Լոլիկի միջուկները հանել, իսկ մնացյալը երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Երկարությմաբ կտրատել նաև ձուն և խաշած միսը

Ավելացնել եգիպտացորեն, մանրացրած համեմ, սամիթ, կանաչ սոխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ