Սա պարզապես փորձել է պետք: Անչափ համեղ կիևյան կոտլետներ ողջ ընտանիքի համար

Բաղադրիչներ

500 գ հավի աղացած կրծքամիս

1հատ ձու

աղ

սև պղպեղ

սխտորի փոշի

1 ճ/գ եգիպտացորենի օսլա

սամիթ

պանիր

կարագ

Պատրաստման եղանակը

Աղացած հավի կրծքամսին ավելացնել ձու, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, եգիպտացորենի օսլա և լավ խառնել

Միսը տարածել ափի մեջ (որպեսզի կպչուն չլինի, ձեռքերը թրջել ջրով), լցոնել 1 թ/գ սամիթով,  մեկ փոքրիկ կտոր կարագով և գնդիկների տեսք տալ

Ջեռոցի համար նախատեսված թավայի վրա սննդային թուղթ փռել, ձեթ քսել և շարել ստացված կոտլետները

Յուրաքանչյուրի վրա մեկական պանրի կտոր դնել (մոցառելլա) և տեղափոխել 180°C  տաքացրած ջեռոց` 15-20 րոպե

Մեր կիևյան կոտլետները պատրաստ են

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում