Սա հավի մսի պատրաստման ամենահամեղ բաղադրատոմսն է: Հավի կրծքամիսը` սնկով և սոուսով

Բաղադրիչներ

800 գ հավի կրծքամիս

400 գ սունկ

200 գ տոմատի սոուս

3 ճ/գ սոյայի սոուս

3 ճ/գ մեղր

1 կոճապղպեղ (3 սմ)

4 ատամիկ սխտոր

100 գ պանիր

1 թ/գ օրեգանո

½ թ/գ սև պղպեղ

2 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

1 թ/գ քիմիոն

1 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Տոմատի սոուսին ավելացնել սոյայի սոուս, մեղր, աղ, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո, քիմիոն: Իմբիրն ու սխտորը մանրացնել, ավելացնել սոուսին և լավ խառնել

Հավի կրծքամիսը բաժանել միջին մեծության խորանարդների և ավելացնել սոուսին

Ավելացնել շրջանաձև կտրատած սունկը, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ

Ծածկել փայլաթիթեղով, մի քանի տեղից ծակծկել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում