Բաղադրիչներ
2 խաշած կարտոֆիլ
3 խաշած ձու
1 հավի խաշած կրծքամիս
3 թարմ վարունգ
250 գ մարինացված եգիպտացորեն
աղ
130 գ պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, լցնել մատուցվող ափսեյի մեջ (օգտագործել շրջանակ), ամրացնել, մայոնեզ քսել, ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիս, մայոնեզ
Վարունգն անցկացնել քերիչով, ճզմել, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել
Ավելացնել քերիչով անցկացրած ձու, մայոնեզ, մարինացված եգիպտացորեն, մայոնեզ
Ավելացնել քերած պանիր, ծածկել սննդային պոլիէթիլենով և 1-2 ժամ թողնել սառնարանում
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ