Սա կդառնա ձեր սեղանի սպասված, սիրելի և համեղ հյուրը: Հավի տապակած միս

 Բաղադրիչներ

800 գ հավի միս

5 ճ/գ ձեթ

1 թ/գ աղ, սև և կարմիր պղպեղներ

0,5 թ/գ համեմի աղացած սերմ

1 գլուխ սոխ

4 ատամիկ սխտոր

300 գ սունկ

2 պղպեղ

300 գ լոլիկ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Հավի մսին ավելացնել ձեթ, աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի աղացած սերմ և լավ խառնել: Ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 30 րոպե

Տապակել 10 րոպե

Ավելացնել մանրացրած սխտոր, կիսալուսնաձև կտրատած սոխ, տապակել 3 րոպե

Ավելացնել շրջանաձև կտրատած սունկ, թողնել 5-6 րոպե

Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղ, թողնել 3 րոպե

Ավելացնել աղացած կամ քերիչով անցկացրած լոլիկ, մի պտղունց աղ, մաղադանոս և թողնել 5 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում