Սա կդառնա երեխաների ամենասիրելի քաղցրավենիքը: Շատ գեղեցիկ և յուրօրինակ քաղցրավենիք` խնձորով և օշարակով

Բաղադրիչներ

½ բաժակ շաքարավազ

1 բաժակ ջուր

1 բաժակ եգիպտացորենի կամ գլյուկոզայի օշարակ

½ թ/գ  սննդային կարմիր ներկ

6 մեծ խնձոր

6 հատ փայտե ձողիկներ

½ թ/գ դարչին

Պատրաստման եղանակը

Շաքարավազը, օշարակն ու ջուրը խառնել իրար, դնել ուժեղ կրակի վրա: Անընդհատ խառնել, մինչև այն սկսի եռալ, իսկ շաքարավազը լուծվել

Հենց սկսի եռալ` այլևս չխառնել, թողնել ուժեղ կրակի վրա, մինչև օշարակը հասնի 285° (շատ հարմար է օգտագործել քաղցրեղենի համար նախատեսված ջերմաչափները)

Լավ եռացնելուց հետո ավելացնել դարչին և սննդային կարմիր ներկ, լավ խառնել և վերցնել կրակից

Խնձորի կոթը հեռացնել, փոխարենն ամրացնել փայտե ձողը

Յուրաքանչյուր  խնձորը թաթախել օշարակի մեջ, մի քիչ պահել օդում, որպեսզի ավելորդ օշարակը ծորա: Որևէ լայն տարայի կամ թավայի վրա ձեթ կամ կարագքսել և օշարակապատ խնձորները շարել, թողնել 1-2 ժամ

Խնձորե կոնֆետները պատրաստ են )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում