Բաղադրիչներ
600 գ հավի կրծքամիս
300 գ սունկ
2 ճ/գ ալյուր
1 լ տաք կաթ
200 գ սերուցքային պանիր
3 ատամիկ սխտոր
½ թ/գ սև պղպեղ
½ թ/գ մշկընկույզ
աղ
համեմ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը միջին երկարությամբ կտրատել, 4-5 րոպե տապակել, ավելացնել շրջանաձև կտրատած սունկ, թողնել 8-10 րոպե

Ավելացնել 2 ճ/գ ալյուր, 1 րոպե տապակել թույլ կրակի վրա

Ավելացնել տաք կաթ` խառնելով թողնել 3 րոպե, ապա ավելացնել աղ, սև պղպեղ, մշկընկույզ, լավ խառնել և թողնել թույլ կրակին 5 րոպե

Ավելացնել սերուցքային պանիր, ճզմած սխտոր, լավ խառնել և թողնել թույլ կրակին ևս 2 րոպե

Զարդարեք համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ