Սա ամենահամեղ, տարբերվող և գեղեցիկ ուտեստներից մեկն է, որն անպատճառ կհետաքրքրի ընտանիքի բոլոր անդամենրին։ Կարտոֆիլով և մսով բնիկներ

Բաղադրիչներ

6 խաշած կարտոֆիլ

350 գ աղացած միս

1 գլուխ սոխ

3 ատամիկ սխտոր

մաղադանոս

ձիթայուղ

աղ

քիմիոն

սև և կարմիր պղպեղներ

1 ձու

4 ճ/գ ալյուր

մոցարելլա պանիր

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել ձիթայուղով, ավելացնել ճզմած սխտոր և թողնել ևս 2 րոպե

Ավելացնել աղացած միս, աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, թողնել տապակվի 10-15 րոպե և վերցնել կրակից

Կարտոֆիլը ճզմել, ավելացնել աղ, սև պղպեղ, 1 ձու, մանրացրած մաղադանոս, ալյուր և լավ խառնել

Ավելացնել տապակած միսը, լավ խառնել

Ձեռքերի ափերը պատել ձեթով, ստացված զանգվածից խոշոր գնդիկներ ձևել

Տեղափոխել կաղապարի մեջ, ավելացնել մոցարելլա պանիր և մի փոքր սեղմել։ Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում