Խոզի մսով ուտեստ
Այս հիանալի բաղադրատոմսով միսը ստացվում է նուրբ, հյութալի և շատ համեղ:
Բաղադրիչներ
- 900 գր խոզի միս
- 300 գր սոխ
- 300 գր սունկ
- 4 ատամիկ սխտոր
- 3 ճաշի գդալ բուսական յուղ
- 2–3 հատ լոլիկ
- 200 գր պանիր մոցարելլա
- 100 գր հոլանդական պանիր
- աղ
- աղացած սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- օրեգանո
Պատրաստման եղանակը
1 Միսը կտրել (մոտ 1.5 սմ հաստությամբ), շարել ձևամանի մեջ, համեմել աղով և պղպեղով: Լոլիկները բարակ կտրել, պանիրը անցկացնել քերիչով:
2 Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել մի քանի րոպե բարձր կրակի վրա, ավելացնել սխտորը, տապակել ևս 1–2 րոպե, այնուհետև լցնել սունկը, համեմել, տապակել, մինչև որ կիսաեփված դառնա:
3 Հանել կրակի վրայից և լցնել մսի վրա: Շարել լոլիկները, համեմել օրեգանոյով:
4 Եփել ջեռոցում մոտ 30 րոպե 180°C ջերմաստիճանում: Հանել, և վրան լցնել պանիրը:
5 Դնել ջեռոցում մոտ 10 րոպե մինչև պանրի ոսկեգույն դառնալը:
Բարի ախորժակ