Ջեռոցում պատրաստված ձուկ
Բաղադրիչներ
- 1 հատ ձուկ (սպիտակ, մոտ 400 գ)
- 3 հատ լոլիկ (կամ 300-400 գ չերրի լոլիկ)
- 1-2 հատ կծու կամ բուլղարական պղպեղ
- 2-3 ճյուղ ուրց
- 0.5 հատ լիմոն
- ձիթապտղի ձեթ
- աղ
- սև պղպեղ
- դդմիկ
Պատրաստման եղանակը
1 Ձուկը լվանալ և մաքրել:
2 Ձկան վրա կտրվածքներ անել, համեմել աղով և պղպեղով:
3 Ջեռոցի ձևամանին ձիթապտղի ձեթ քսել, այնուհետև դրա մեջ շարել դդմիկի շրջանաձև կտրված կտրոներ, համեմել աղով և պղպեղով և վրան ձեթ շաղ տալ:
4 Դդմիկների վրա դնդել ձուկը:
5 Ձկան վրա արված կտրվածքների մեջ լիմոնի կտրոներ, թարխուն, խնկունի (ռոզմարին) կամ ուրց և սխտորի կտորներ դնել: Նույնը դնել ձկան մաքրված փորի մեջ:
6 Ջեռոցի ամանի մեջ դնել նաև լոլիկ, սխտոր, կծու պղպեղ, կանաչի, համեմել ձեթով աղով և պղպեղով:
7 Եփել 25-30 րոպե 180 ջերմաստիճանում: