Բաղադրությունը
- 1 կգ աղացած միս (700 գ հավի միս, տավարի և խոզի միս՝ 300 գ),
- 1 կտոր սպիտակ հաց,
- 150 գ սոխ,
- 150 գ կարտոֆիլ,
- 1 ատամիկ սխտոր,
- 1 հատ ձու,
- աղ,
- սև պղպեղ,
- 1 ճաշի գդալ թթվասեր կամ սերուցք,
- 1 ճաշի գդալ ձեթ,
- 1 բաժակ ջուր:
Պատրաստման եղանակը
Հացը 0.5 բաժակ ջրով թրջել:
Սոխը և սխտորը կտորների բաժանել և աղալ, հարել կամ շատ մանր կտրատել: Երբ հացը թրջվի, ավելացնել սոխի ու սխտորի մեջ և միասին աղալ: Ավելորդ հեղուկը հեռացնել:
Կարտոֆիլը քերիչով անցկացնել, և ձեռքերով քամելով՝ ավելորդ հեղուկը հեռացնել:
Այս ամենը ավելացնել աղացած մսի վրա, հետո 1 ձու և թթվասեր ավելացնել, համեմել աղով, պղպեղով ու լավ խառնել:
Միսը «ծեծել», իսկ հետո կոտլետներ ձևավորել:
Ջեռոցի ամանի մեջ յուղաթուղթ փռել, վրան ձեթ քսել, և շարել կոտլետները:
Եփել 20 րոպե 190 ջերմաստիճանում:
20 րոպե անց կոտլետները հանել ջեռոցից, ջեռոցի ամանի մեջ 0.5 բաժակ ջուր ավելացնել ու կրկին 20-25 րոպե եփել, մինչև կոտլետները ոսկեգույն երանգ կստանան:
Բարի ախորժակ