Բաղադրատոմսեր Սառը ուտեստներ Տաք ուտեստներ

Ջեռոցում պատրաստված ամենահամեղ և ախորժելի կաղամբով փքաբլիթներ

Կաղամբով բլիթներ
Թեթև և ախորժելի բլիթներ՝ կաղամբի սիրահարների համար:

Բաղադրիչներ

  • 250 գ կաղամբ
  • 1 հատ ձու
  • 70 գ պանիր
  • 1/3 թեյի գդալ սոդա
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • 3 ճաշի գդալ ալյուր
  • սամիթ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Կաղամբը քերել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով:
  • Քերած կաղամբը լցնել եռացած ջրի մեջ, թողնել 15 րոպե:
  • Պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել կաղամբին:
  • Ավելացնել մանր կտրատված սամիթը, թթվասերը, սոդան, ձուն, աղը և սև պղպեղը: Լավ խառնել:
  • Քիչ-քիչ ավելացնել ալյուրը և խառնել:
  • Սննդային թաղանթով ծածկել, դնել սառնարանի մեջ 20 րոպե:
  • Խմորը գդալով կցնել յուղաթղթի վրա:
  • Թխել 180°C ջեռոցում 20-25 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրարստում ենք սիրով: