Բաղադրիչներ
4 կարտոֆիլ
300 գ սերուցքային պանիր
400 մլ սերուցք
2 ցողուն կանաչ սխտոր
1 գլուխ սոխ
200 գ խոզապուխտ
100 գ պանիր
1/2 թ/գ չորացրած ռեհան
1/2 թ/գ սև և կարմիր պղպեղներ
1/2 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլի կեղևը հեռացնել, թերխաշել, շրջանաձև կտրատել, շարել կաղապարի մեջ (կաղապարը նախապես պատել ձեթով)
Սերուցքային պանրին ավելացնել սերուցք, աղ, սև և կարմիր պղպեղներ, չորացրած ռեհան, լավ խառնել և ավելացնել կարտոֆիլին
Ավելացնել մանր կտրատած սոխ և կանաչ սխտոր, պանիր, խոզապուխտ: Նույն հերթականությամբ ևս 1 շերտ դնել և տեղափոխել 200°С տաքացրած ջեռոց` 25 րոպե
Զարդարել մանրացրած համեմով և մատուցել )))
Բարի ախորժակ