Պարզ, մատչելի, գունեղ և անհամեմատ համեղ: Բրոկկոլին սոուսով` ջեռոցում

Բաղադրիչներ

200 գ բրոկկոլի

1 քաղցր պղպեղ

աղ

սև պղպեղ

սխտորի փոշի

քիմիոն

3 ձու

2 ճ/գ յոգուրտ

3 փոքր լոլիկ

Մոցարելլա պանիր

Պատրաստման եղանակը

Ջեռոցի տապակի մեջ ձեթ քսել և լցնել  մանր կտրատած բրոկկոլին

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, աղ, քիմիոն, լավ խառնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Խոր տարայի մեջ 3 ձու կոտրել, ավելացնել աղ, սև պղպեղ, սխտորի փոշի և լավ խառնել

Ավելացնել 2 ճ/գ յոգուրտ և խառնել այնքան, մինչև կստացվի միասեռ զանգված

Ջեռոցից հանել բանջարեղենը, ավելացնել պանրի կտորներ, լոլիկ և ձվային զանգվածը

Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Ընթրելու ժամն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում