Պարզ հնարք, և այլևս չեք անհանգստանա հագուստին և գազօջախին ճայթող յուղի բծերի համար: Խոհանոցը կունենա պատրաստի ուտեստի հաճելի բուրմունք, իսկ այրման հոտը կմնա անցյալում

Ձուկը լավ մաքրել, լվանալ, շատ քիչ աղով  և սև պղպեղով համեմել

Թավան տաքացնել, ձեթ լցնել, մի պտղունց աղ ավելացնել ձեթին

Մեկ կարտոֆիլ վերցնել, շրջանաձև կտրատել, 2-3 կտոր դնել թավայի մեջ (կարտոֆիլը չեզոքացնում է ձկան հոտը)

Սննդային պոլիէթիլենի մեջ լցնել  ալյուրը, ձկները լցնել և լավ թափահարել

Արդեն կարելի է տապակել

Ընթացքում՝ կարտոֆիլի կտորները փոխարինել նորով

Կարելի է համտեսել )))

Լինե՛նք տեղեկացված

Կիսվել Facebook-ում