Բաղադրիչներ
200 գ սունկ
1 գլուխ սոխ
աղ
40 գ թթվասեր
200 գ շերտավոր խմոր
150 գ պանիր
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորը մի փոքր գրտնակել, շրջանակներ ձևել
Սոխը և սունկը խորանարդաձև կտրատել, տապակել, ավելացնել թթվասեր, աղ, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից
Յուրաքանչյուր շրջանակի վրա 1-ական ճ/գ սունկ դնել, ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ