Ծաղկակաղամբով ուտեստ
50 րոպե
Բաղադրիչներ
- 800 գ ծաղկակաղամբ
- 4 հատ ձու
- 120 գ թթվասեր
- 130 գ պանիր
- աղ
- 1 թեյի գդալ սխտորի փոշի
- 1 պտղունց սև պղպեղ
- կանաչ սոխ
- ջուր
Պատրաստման եղանակը
1 Ծաղկակաղամբը մոտ 9 րոպե խաշել:
2 Պանիրը քերիչով անցկացնել:
3 Ձվի մեջ աղ, պղպեղ, սխտորի փոշի և թթվասեր լցնել ու լավ խառնել:
4 Այնուհետև քերված պանրից մի փոքր լցնել այդ զանգվածի մեջ ու խառնել:
5 Ջեռոցի ձևամանին ձեթ քսել, ծաղկակաղամբը լցնել մեջը և տարածել:
6 Դրանից հետո լցնել թթվասերով զանգվածը, և մակերեսին քերված պանիր շաղ տալ:
7 Եփել նախապես տաքացված ջեռոցում 180 ջերմաստիճանում 25-30 րոպե:
8 Մատուցելիս վրան կտրատված կանաչ սոխ շաղ տալ: