Բաղադրիչներ
1 կգ կարտոֆիլ
1 պղպեղ
1գլուխ սոխ
80 գ պանիր
2 ձու
աղ
սև և կարմիր պղպեղներ
օրեգանո
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, 10 րոպե թողնել սառը ջրի մեջ, ապա քամել, ավելացնել 2 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո և լավ խառնել
Սոխը մանրացնել 2 րոպե տապակել ձիթայուղով, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, աղ, սև պղպեղ ու տապակել ևս 5 րոպե
Կաղապարի մեջ ձեթ քսել, կարտոֆիլը լցնել, հավասարապես տարածել
Ավելացնել տապակած բանջարեղենը, քերած պանիրը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 50 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ