Բաղադրիչներ
380 գ խտացրած կաթ
100 գ կարագ
աղ
2 ձու
140 գ ալյուր
2 թ/գ փխրեցուցիչ
Կրեմի համար`
500 գ թթվասեր
Շաքարի փոշի (չափն ըստ ցանկության)
Ջնարակի համար`
70 գ մուգ շոկոլադ
50 մլ կաթ
Կաղապարի չափը` 20 սմ
Պատրաստման եղանակը
Խտացրած կաթին ավելացնել կարագ և լավ խառնել

Ավելացնել ձու, խառնել, ավելացնել մի պտղունց աղ, վանիլին և լավ խառնել

Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ և լավ խառնել

Լցնել կաղապարի մեջ, դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Թողնել սառչի, ապա հանել կաղապարից և բաժանել 3 հավասար շերտերի

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է թթվասերին ավելացնել շաքարի փոշի և լավ խառնել

Յուրաքանչյուր շերտին կրեմ քսել, ապա ամբողջ տորթը պատել կրեմով

Ջնարակի համար անհրաժեշտ է շոկոլադը տաքացնել (միկրոալիքային վառարանի մեջ կամ գոլորշու վրա), կաթ ավելացնել, լավ խառնել և ձևավորել տորթը

Փայտիկի օգնությամբ ձևավորել

Թողնել սառնարանում 2 ժամ և մատուցել )))

Բարի ախորժակ