Պատրաստվում է շատ արագ և ստացվում` շատ թեթև: Ոլոռով և մարինացված սոխով աղցան

Բաղադրիչներ

240 գ մարինացված ոլոռ

1 գլուխ սոխ

4 հատ խաշած ձու

120 գ պանիր

սամիթ, մաղադանոս

0,5 թ/գ աղ

0,5 թ/գ սև պղպեղ

3 ճ/գ մայոնեզ

Սոխը մարինացնելու համար`

120-150 մլ տաք ջուր

2 ճ/գ շաքարավազ

0,5 թ/գ աղ

2 ճ/գ 9% քացախաթթու

Պատրաստման եղանակը

Սոխը մարինացնելու համար անհրաժեշտ է սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ, քացախաթթու, տաք ջուր, լավ խառնել և թողնել 1-2 ժամ

Ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել ոլոռը

Ավելացնել քերած պանիր, մանրացրած սամիթ և մաղադանոս

Ավելացնել մարինացված սոխը, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում