Բաղադրիչներ
160 գ կարագ
300 գ շաքարավազ
աղ
վանիլին
4 ձու
300 գ կաթնաշոռ
1 կիտրոնի կեղև
0,5 կիտրոնի հյութ
200 գ չամիչ և մարմելադ
300 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
0,5 թ/գ սոդա
5-6 ճ/գ շաքարի փոշի + 0,5 կիտրոնի հյութ
Նախատեսված է 4 բաժնի համար 9*9 սմ
Պատրաստման եղանակը
Կարագին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ, վանիլին, կիտրոնի կեղև, լավ խառնել, ապա 4 րոպե հարել

Մեկ առ մեկ ավելացնել ձու և հարել

Մաս-մաս ավելացնել կաթնշոռ, կիտրոնի հյութ և դարձյալ հարել

Ավելացնել չամիչ, մարմելադ, լավ խառնել

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, սոդա, մաս-մաս ավելացնել ընդհանուր զանգվածին և լավ խառնել

Ստացված զանգվածը լցնել կուլիչների համար նախատեսված ձևի մեջ, դնել 170°С տաքացրած ջեռոցում 50 րոպե (կարող եք ծածկել փայլաթիթեղով՝ ավելի արագ կպատրաստվի՝ 35-40 րոպե), թողնել սառչի


Շաքարի փոշուն ավելացնել կիտրոնի հյութ, լավ խառնել, լցնել կուլիչների վրա

Զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ