Ջեմով թխվածքաբլիթներ

Անհավանական նուրբ և տնական թխվածքաբլիթներ, որոնք պատրաստելիս չեք փոշմանի:
Բաղադրիչներ
- 100 գ կարագ
- 100 գ թթվասեր
- 1 ճաշի գդալ շաքարավազ
- 250 գ ալյուր
- 1 տուփ վանիլին
- ջեմ
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1 Կարագի վրա լցնել շաքարավազը, թթվասերը և խառնել:


2 Ավելացնել ալյուրը, լավ խառնել, որ ստացվի պինդ խմոր:


3 Խմորը ծածկել սննդային թաղանթով և թողնել, որ հանգստանա:

4 Խմորի գնդիկը գրտնակով բացել, ուղղանկյունաձև կտրատել:


5 Խմորի անկյունում լցնել ջեմը (կարող եք պատրաստել ցանկացած միջուկով, օր.՝ լոխումով):

6 Խմորը ոլորել, փոքր կտորներով կտրատել, շարել տարայի մեջ:

7 Թխել 180° ջերմաստիճան տաքությամբ ջեռոցում 20-25 րոպե:


Բարի ախորժակ: