Պատրաստում ենք պահածոյացված լոլիկ, ձմռան համար, իսկ բաղադրատոմսը պահպանեք` այն ձեզ շատ անհրաժեշտ կլինի: Լոլիկի պահածո

Բաղադրիչներ

3 կգ լոլիկ տոմատի հյութի համար

80 գ աղ

200 գ շաքարավազ

100 մլ 9% քացախ

2,5 կգ ամբողջական լոլիկ

4 ապակե տարա

Պատրաստման եղանակը

Լոլիկները կիսալուսնաձև կտրատել, բլենդերով հարել, ավելացնել աղ, շաքարավազ, 30 րոպե դնել կրակին` պարբերաբար խառնելով

Ավելացնել քացախ, թողնել ևռա ևս 3 րոպե

2,5 կգ լոլիկը շոգեխաշել, հեռացնել կեղևը, 3-4 հատ դնել յուրաքանչյուր ապակե տարայի մեջ, այնուհետև ավելացնել տոմատի հյութը

Ծածկել կափարիչներն ու 30 րոպե ստերիլացնել

Պահպանել մութ և ցուրտ վայրում )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում