Պատրաստեք 1 անգամ` վայելեք օրեր շարունակ: Պահածոյացված սմբուկով աղցան

Բաղադրիչներ

3 կգ սմբուկ

1 կգ սոխ

400 գ մայոնեզ

50 գ սնկի համեմունք

աղ

200 մլ ձեթ

Պատրաստման եղանակը

Սմբուկը խորանարդաձև կտրատել, ավելացնել մի պտղունց աղ և թողնել կրակին այնքան, մինչև եռա, որից հետո ևս 2 րոպե թողնել և վերցնել կրակից

Սմբուկները ճզմել, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա և տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա (տապակել մաս-մաս)

Սոխը մանրացնել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա

Տապակած սմբուկն ու սոխը խառնել իրար, ավելացնել սնկի համեմունք, մայոնեզ և լավ խառնել

Լցնել ապակե տարաների մեջ և պահպանել սառնարանում (սառնարանում կարելի է պահպանել մինչև 2 ամիս)

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում