Պատրաստեք ձեր փոքրիկների համար այս շատ համեղ փանքեյքները և դարձրեք նրանց առավոտը էլ ավելի քաղցր: Շոկոլադե կրեմով փանքեյքներ

Բաղադրիչներ

2 ձու

100 գ շաքարավազ

100 գ թթվասեր կամ մածուն

0,5 թ/գ սոդա

վանիլին

120 գ ալյուր

1 ճ/գ ձեթ

Կրեմի համար`

100 գ շաքարավազ

3 ճ/գ ալյուր

1 ճ/գ կակաո

100 մլ ջուր

Պատրաստման եղանակը

2 ձվին ավելացնել շաքարավազ, լավ խառնել կամ հարել

Ավելացնել մածուն, սոդա, վանիլին և լավ խառնել

Մաս-մաս ավելացնել ալյուր, լավ խառնել, ծածկել, 5 րոպե թողնել հանգստանա, ապա ավելացնել ձեթ և լավ խառնել

Թավան լավ տաքացնել, 1-ական փոքրիկ շերեփ լցնել և 2 կողմից միջին ջերմության վրա տապակել (տապակել առանց ձեթի)

Կրեմի համար անհրաժեշտ է շաքարավազին ավելացնել ալյուր, կակաո, լավ խառնել, ավելացնել գոլ ջուր և լավ խառնել

Դնել միջին ջերմության վրա՝ խառնելով եփել այնքան, մինչև մի փոքր թանձրանա

Արդեն պատրաստ փանքեյքներից յուրաքանչյուրը բացել, կրեմ լցնել և եզրերն ամրացնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում