Բաղադրիչներ
600 գ շերտավոր խմոր
30 գ հալեցրած կարագ
200 գ նրբերշիկ
150 գ պանիր
30 գ կանաչ սոխ
կարմիր կծու պղպեղ
սև պղպեղ
30 գ մայոնեզ
150 գ սերուցքային պանիր
Պատրաստման եղանակը
1․Շերտավոր խմորը բաժանել 2 մասի, 1-ի վրա կարագ քսել, ապա դնել 2-րդը և գրտնակել
2․Սա նույնպես բաժանել 2 մասի, 1-ի վրա կարագ քսել և դնել 2-րդը
3․Գրտնակել, դարձյալ բաժանել 2 մասի, 1-ի վրա կարագ քսել և դնել 2-րդ մասը
4․Գրտնակել, կարագ քսել, ռուլետի պես փաթաթել
5․Կտրատել
6․Յուրաքանչյուր կտորը մի քիչ բացել
7․Նրբերշիկն ու պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել մանրացրած կանաչ սոխ, սև և կարմիր պղպեղներ, մայոնեզ, սերուցքային պանիր և լավ խառնել
8․Ստացված զանգվածից 1-ական ճ/գ դնել խմորի մեջ, փակել
9․Դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ