Պատրաստեք այս գեղեցիկ թխվացքաբլիթներն ու ուրախացրեք փոքրիկներին: Թխվածքաբլիթ «Տերև»

Բաղադրիչներ

125 գ փափուկ մարգարին

1 ճ/գ վանիլային շաքարավազ

աղ

80 գ շաքարավազ

80 մլ ձեթ

1 ձու

1 թ/գ փխրեցուցիչ

2 ճ/գ կակաո

300 գ ալյուր + 2 ճ/գ ալյուր

Պատրաստման եղանակը

Մարգարինին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, աղ և լավ խառնել

Ավելացնել ձեթ, լավ խառնել, ավելացնել ձու, լավ խառնել

Ավելացնել փխրեցուցիչ, ալյուր, լավ խառնել և խմոր հունցել

Բաժանել 2 հավասար մասի, մեկին ավելացնել կակաո, լավ խառնել

Մյուսին ավելացնել 2 ճ/գ ալյուր, դարձյալ լավ խառնել

Յուրաքանչյուր խմորից փոքր երկար ձողեր ստանալ

1 սպիտակ + 1 շոկոլադե խմոր վերցնել, ծայրերն ամրացնել իրար

1 կողմը թաթախել շաքարավազի մեջ և դանակով տերևի ձև տալ

Դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Կարող եք ըմբոշխնել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում