Պատրաստելով այս բաղադրատոմսով` կստանաք չափազանց համեղ, հյութայի ընթրիք: Լցոնած հավի կրծքամիս

Բաղադրիչներ

2 հավի կրծքամիս

3 հատ շամպինյոն

30-40 գ պանիր

2 ձու

2-3 ճ/գ ալյուր

3-4 ճ/գ պաքսիմատ

աղ

սև պղպեղ

2 թ/գ հատիկավոր մանանեխ

Պատրաստման եղանակը

Միսը երկարությամբ, կիսով չափ կտրել (ծրարի պես), համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել հատիկավոր մանանեխ

Պանիրն անցկացնել քերիչով և ավելացնել մսի մի հատվածի վրա

Սունկը բարակ շերտով կտրատել և ավելացնել պանրին

Եվս մեկ անգամ քերած պանիր լցնել, մսի մյուս հատվածով ծածկել, փայտիկով ամրացնել

Թաթախել նախ ալյուրի, ապա ձվի ու պաքսիմատի մեջ

Ուժեղ կրակի վրա 2 կողմից կարմրացնել, ապա դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 -20 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում