Բաղադրիչներ
600 գ աղացած միս
1 գլուխ սոխ
1 կգ խաշած կարտոֆիլ
2 ձու
400 գ ալյուր
սամիթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել մի քանի րոպե, ապա ավելացնել աղացած միսը, համեմել աղով, սև պղպեղով (կարելի է ավելացնել սիրելի համեմունքները) և թողնել, մինչև պատրաստ լինելի
Կարտոֆիլը ճզմել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել 2 ձու, մանրացրած սամիթ և լավ խառնել
Մաս-մաս ավելացնել ալյուրը, լավ խառնել և խմոր հունցել
Ստացված խմորը բաժանել մասերի
Շրջանաձև բացել, 1 թ/գ տապակած միս դնել և ամրացնել
Ջուր եռացնել, 1 թ/գ աղ ավելացնել, ապա լցնել կարտոֆիլե կոտլետները: Թողնել եռա և հանել կաթսայից
Մատուցեք սոխառածով )))
Բարի ախորժակ