Բաղադրիչներ
1 շերտավոր խմոր
150 գ մոցարելլա տեսակի պանիր
100 գ ցանկացած տեսակի պանիր
30 մլ ձեթ
5 գ պրոֆանսալ խոտաբույսեր
100 գ երշիկ
1 հատ կարմիր քաղցր պղպեղ
50 գ ձիթապտուղ
1 ձու
5 գ կարմիր քաղցր պղպեղ
Կաղապարի չափը` 20/30
Պատրաստման եղանակը
Խմորի վրա ձեթ քսել,պրոֆանսալ խոտաբույսեր ցանել (կարելի է փոխարինել սիրելի համեմունքներով)
Մոցարելլան քերել և լցնել խմորի վրա: Շարել շրջանաձև կտրատած երշիկը, ապա ավելացնել ցանկացած այլ տեսակի պանիր
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը, շրջանաձև կտրատած ձիթապտուղը
Փաթաթել ռուլետի պես, ձու քսել, կարմիր քաղցր պղպեղ ցողել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ