Պանրային բլիթներ

Պարզ և համեղ նախուտեստ Ձեր սիրելիների համար:
Բաղադրիչներ
- 1 հատ ձու
- 100 մլ կաթ
- 100 գ պանիր
- 250 գ ալյուր
- 10 գ փխրեցուցիչ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Ձվին ավելացնել կաթը, աղը, և հարել:

- Ավելացնել պանիր, խառնել:

- Փխրեցուցիչը ավելացնել ալյուրին, ավելացնել խառնուրդին:

- Լավ խառնել, ստանալ պինդ խմոր, մի փոքր հունցել:

- Խմորը գրտնակով բացել, հաստ շերտով:
- Շերտը կտրատել փոքրիկ կտորներով:

- Տապակել բուսայուղի մեջ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
