«Չուրրոս». իսպանական աղանդեր, որը սիրում են բոլորը

Չուրրոս
Այս աղանդերը պատրաստվում է արագ, դյուրին և ունի հիանալի համ:

Բաղադրիչներ

  • 100 գր կարագ
  • 250 մլ ջուր
  • 1 պտղունց աղ
  • 150 գր ալյուր
  • 3 հատ ձու
  • շաքարի փոշի
  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը

1 Թավայի մեջ լցնել ջուրը, աղը և կարագը, եփել մինչև կարագի հալվելը և անմիջապես հանել կրակի վրայից:
2 Ավելացնել ալյուրը և լավ խառնել:
3 Հատ–հատ ավելացնել ձուն և լավ խառնել: (պետք է ստացվի համասեռ խմոր)
4 Թավայի մեջ բուսական յուղ լցնել, սպասել, որ տաքանա:
5 Խոհարարական պարկի օգնությամբ խմորը լցնել բուսական յուղի մեջ: (կարելի է խմորը լցնել երկարավուն, շրջանաձև կամ մեկ այլ տարբերակով)
6 Տապակել միջին կրակի վրա մինչև ոսկեգույն դառնալը, ընթացքում պտտել:
7 Հանել և շարել անձեռոցիկի վրա: Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.