Բաղադրիչներ
500 գ խաշած կարտոֆիլ
180 գ մարինացված վարունգ
3 խաշած ձու
կանաչ սոխ
սամիթ
50 մլ կաթ
100 մլ ձեթ
1/3 թ/գ աղ
1/3 թ/գ սև պղպեղ
1/3 թ/գ սխտորի փոշի
1/3 թ/գ կուրկումա
½ թ/գ մանանեխ
½ թ/գ քացախ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը, վարունգը խորանարդաձև կտրատել
Ավելացնել խորանարդաձև կտրատած ձուն, մանրացրած սամիթն ու կանաչ սոխը
Կաթին ավելացնել ձեթ, 1/3 թ/գ աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, կուրկումա, մանանեխ, քացախ և հարել բլենդերով
Ավելացնել աղցանին և լավ խառնել
Զարդարեք և մատուցեք )))
Բարի ախորժակ