Բաղադրիչներ
250 գ ալյուր
150 գ կարագ
3 ձու
աղ
180 գ շաքարավազ
10 գ վանիլային շաքարավազ
2 թ/գ փխրեցուցիչ
2 նարնջի կեղև և հյութ
շոկոլադե ջնարակ
Կաղապարի չափը` 22 սմ
Պատրաստման եղանակը
3 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ, վանիլային շաքարավազ և լավ հարել
Ավելացնել հալեցրած կարագ, փխրեցուցիչ, ալյուր և լավ հարել
Ավելացնել նարնջի քերած կեղև, հյութ և լավ խառնել
Լցնել կաղապարի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Կարող եք զարդարել շոկոլադե ջնարակով, նարնջի քերուկով և մատուցել )))
Բարի ախորժակ